Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Վոլգան» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Խիմկիին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: Արդեն երրորդ հանդիպումն է, որ հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտից հեռանում է դարպասը գրաված: Փաստն ուշագրավ է նաև նրանով, որ բազմաթիվ վնասվածքներ ունեցող մեր ազգայինը շուտով ունենալու է վճռորոշ հանդիպումներ, ու Սարկիսովի գոլային հոտառությունն ավելի քան պահանջված կլինի: Ի դեպ՝ ընթացիկ մրցաշրջանում Արթուրը Ռուսաստանում դարձել է վեց գոլի հեղինակ ու այս ցուցանիշով առաջատարների խմբում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ